Մոսկվայում անցկացվեց թաեքվոնդոյի Ռուսաստանի բաց առաջնությունը: Հայտավորված 18 երկրների պատվիրակների թվում էին մեր երկրի 13 ներկայացուցիչներ:
Տարիքային երեք խմբերում հանդես եկած մեր մարզիկներից պատվանդան բարձրանալու պատվին արժանացավ երևանցի Էմիլ Բեդիրյանը / 65 կգ /: Նա երրորդը ճանաչվեց պատանեկան ստուգատեսում: